Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջիկա 48 ժամվա ընթացքում կնշանակի նոր վարչապետին, հայտնել է նրա գրասենյակը:
Ելիսեյան պալատը հայտարարել է, որ օրենսդիրների մեծամասնությունը դեմ է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ վերջին տասնամյակների ընթացքում Ֆրանսիայում ամենալուրջ ճգնաժամի ֆոնին:
Երկու տարվա ընթացքում Ֆրանսիայի հինգերորդ վարչապետը՝ Սեբաստիեն Լըկորնյուն, իր կառավարության հետ միասին հրաժարական տվեց երկուշաբթի օրը կաբինետի կազմը հայտարարելուց ընդամենը մի քանի ժամ անց:
Սակայն Մակրոնի խնդրանքով Լըկորնյուն լրացուցիչ խորհրդակցություններ է անցկացրել քաղաքական առաջնորդների հետ՝ ճգնաժամը մեղմելու համար:
Ելնելով այդ հանդիպումներից Լըկորնյուի եզրակցությունների վրա՝ Ելիսեյան պալատը նշել է, որ հնարավոր է մինչև դեկտեմբերի 31-ը բյուջեն ընդունել: