Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ևս երկու օր է տրամադրել երկուշաբթի օրը հրաժարական ներկայացրած վարչապետ Սեբիաստիան Լըկորնյուին՝ կառավարական ճգնաժամը հաղթահարելու համար։
«Նախագահը հանձնարարել է Լըկորնյուին վերջին բանակցություններն անցկացնել քաղաքական կուսակցությունների հետ՝ երկրում կայունության հաստատմանն ուղղված պլատֆորմ ստեղծելու նպատակով»,-AFP-ին հաղորդել է Ելիսեյան պալատին մոտ կանգնած աղբյուրներից մեկը։
Մակրոնի կողմից տրամադրված վերջնաժամկետը լրանում է վաղը։