Մատչելիության հղումներ

Մակրոն․ «Ֆրանսիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը»


«Ֆրանսիան արդեն առաջիկա ամիսներին կարող է ճանաչել Պաղեստին պետությունը»,- հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը France 5 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մենք պետք է շարժվենք Պաղեստին պետության ճանաչման ուղղությամբ։ Գալիք ամիսներին մենք կանենք դա, որովհետև ես կարծում եմ, որ դա է ճիշտ որոշումը»,- հայտարարել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ արդեն հունիս ամսին։

XS
SM
MD
LG