Մատչելիության հղումներ

«Անկարան հպարտանում է Ադրբեջանի հաջողություններով»․ Ստեփանակերտում հայտարարել է Թուրքիայի դեսպանը


Տեսարան Ստեփանակերտից, արխիվ
Տեսարան Ստեփանակերտից, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին ուղեկցել են Ստեփանակերտ։

Ադրբեջանում Ղրղըզստանի դեսպան Մակսաթ Մամիտկանովը ԱՊԱ գործակալությանը հարցազրույց է տվել Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանի շենքի ֆոնին և հիացմունքով խոսել քաղաքում իրականացվող «վերականգնողական աշխատանքների» մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներում պատկերված են նաև Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի մի քանի բնակելի շենքեր՝ պոկված պատուհաններով։

Ստեփանակերտ այցելած Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը հայտարարել է՝ Անկարան հպարտանում է Ադրբեջանի հաջողություններով։

«Մեզ համար այսօր ուրախ օր է», - ասել է թուրք դիվանագետը։

Անցած ամսիներին Meydan TV-ի թիմը հետաքննություն էր հրապարակել՝ դրանում պնդելով, որ Ստեփանակերտի հայաթափումից տարիուկես անց քաղաքը դարձել է Ալիևների ընտանիքի նոր լվացքատունը, այնտեղ Ադրբեջանի կառավարությունը բիզնես նախագծեր է իրականացնում՝ հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ ներդրնում։ Ադրբեջանցի լրագրողները պարզել էին նաև, որ բիզնես նախագծերը վերահսկում է նախագահական աշխատակազմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG