Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը կոչ է արել թույլ տալ բժշկական օգնության կարիք ունեցողներին լքել Գազան


ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը կոչ է արել թույլ տալ բժշկական օգնության կարիք ունեցող հազարավոր մարդկանց լքել Գազան։

Իսրայելի հետ պատերազմի սկսվելուց ի վեր առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աջակցել է Գազայի հատվածից մոտ 7800 հիվանդների տարհանմանը։ Ներկայիս գնահատակներով՝ Պաղեստինի տարածքից դուրս բուժման կարիք ունի ևս 15 հազար մարդ։

ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված և հոկտեմբերի 10-ին ուժի մեջ մտած հրադադարը չի նպաստել գործընթացի արագացմանը․ ԱՀԿ-ն այդ ժամանակից ի վեր կարողացել է տարհանել միայն 41 ծանր հիվանդի։

«Բոլոր բժշկական միջանցքները պետք է բացվեն», - ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Ռիկ Պիպերկորնը:

ԱՀԿ-ն հայտնում է, որ պատերազմի սկսվելուց ի վեր ավելի քան 700 մարդ մահացել է՝ սպասելով բժշկական տարհանմանը։

XS
SM
MD
LG