Մատչելիության հղումներ

Էրդողան. ԱՄՆ-ը և մյուսները պետք է ավելի մեծ ճնշում գործադրեն Իսրայելի վրա


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և մյուսները պետք է ավելի մեծ ճնշում գործադրեն Իսրայելի վրա՝ ստիպելու չխախտել Գազայի հրադադարի համաձայնագիրը։

Էրդողանի պնդմամբ՝ պետք է ավելին արվի՝ ներառյալ պատժամիջոցների հնարավոր կիրառումը կամ զենքի վաճառքի դադարեցումը։

«Պաղեստինյան «Համաս» զինյալ խմբավորումը հետևում է համաձայնագրին։ Թուրքիան պատրաստ է աջակցել Գազայի խնդրով նախատեսված աշխատանքային խմբին ցանկացած անհրաժեշտ ձևով», - ասել է Էրդողանը Օմանից վերադարձող ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG