Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով այսօր ժամանել է Մոսկվա, հայտնում է Բելառուսի նախագահականը՝ նշելով, որ այսօր Կրեմլում տեղի կունենան Լուկաշենկո-Պուտին բանակցությունները։
Բելառուսի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացման հարցերը ինչպես Պուտին-Լուկաշենկո առանձին, այնպես էլ ընդլայնված կազմով հանդիպման օրակարգում են։
Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները կարծիքներ կփոխանակեն նաև միջազգային հարցերի շուրջ։ Ակնկալվում է, որ բանակցություններից հետո փաստաթղթերի փաթեթ կստորագրվի։
Սա Լուկաշենկոյի առաջին այցն է Մոսկվա՝ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո։
Մարտի սկզբին Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկը պատրաստ է Թրամփ-Պուտին-Զելենսկի բանակցություններ կազմակերպել։ Կրեմլից արձագանքեցին՝ Ռուսաստանի համար Բելառուսը լավագույն վայրը կլինի՝ բանակցությունների համար։