Մատչելիության հղումներ

Լոնդոնը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լայնածավալ փաթեթ կներկայացնի


Ուկրաինայի նախագահը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը
Ուկրաինայի նախագահը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը

Լոնդոնը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լայնածավալ փաթեթ կներկայացնի փետրվարի 24-ին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի տարելիցի օրը: Այդ մասին փետրվարի 23-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին:

Նրա խոսքով՝ պատժամիջոցները կդառնան Ռուսաստանի դեմ միջոցառումների խոշորագույն փաթեթը պատերազմի առաջին սկզբից ի վեր: Դրանք ուղղված կլինեն «նրա ռազմական մեքենայի պայթեցմանը և եկամուտների կրճատմանը», ասվում է Լամիի հայտարարության մեջ:

Նա նաև հաստատել է Կիևին ռազմական աջակցությունը Մեծ Բրիտանիայի կողմից, որը ներառում է տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ (3,78 միլիարդ դոլար) և անհրաժեշտության դեպքում բրիտանական զորքերին խաղաղապահ ուժերի կազմում ներառելու պատրաստակամություն:

XS
SM
MD
LG