Մատչելիության հղումներ

Լավրովը գովել է Թրամփին և հանդիմանել Եվրոպային


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, իր ձևակերպմամբ, «ողջախոհ» դիրքորոշումը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Միաժամանակ նա մեղադրել Է եվրոպական տերություններին, որոնք համախմբվել են Կիևի շուրջ՝ «հակամարտությունը երկարաձգելու ձգտմամբ:

Լավրովն ասել է, որ Միացյալ Նահանգները նախկինի պես ցանկանում է լինել աշխարհի ամենահզոր երկիրը, և որ Վաշինգտոնն ու Մոսկվան երբեք համաձայնության չեն գա ամեն ինչում, սակայն պայմանավորվել են պրագմատիկ լինել, երբ շահերը համընկնում են:

«Դոնալդ Թրամփը պրագմատիկ է», - ասել Է Լավրովը ռուսական ռազմական «Կրասնայա զվեզդա» թերթին՝ համաձայն ԱԳՆ հաղորդագրության:

Վաշինգտոնն ավելի վաղ կառուցողական էր գնահատել Ստամբուլում տեղի ունեցած Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դիվանագետների բանակցությունները։

XS
SM
MD
LG