Մատչելիության հղումներ

Լարվածությունն Ուկրաինայի և Սլովակիայի հարաբերություններում շարունակվում է


Կիևում Սլովակիայի դեսպանը հինգշաբթի կանչվել է Ուկրաինայի արտգործնախարարություն՝ հերքելու իր հարևանի ներքին գործերին միջամտելու Բրատիսլավայի մեղադրանքները: Կիևը նաև մեղադրել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին Ռուսաստանի «խոսափողը» լինելու մեջ:

Երկու երկրներն արդեն մի քանի շաբաթ վիճում են դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման մասին համաձայնագիրը չերկարաձգելու Ուկրաինայի որոշման շուրջ, որի ժամկետը լրացել է դեկտեմբերի վերջին:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարության մեջ խորը հիասթափություն է հայտնել Սլովակիայի դեսպանին, որ Ֆիցոն «հանդես է գալիս որպես Կրեմլի խոսափող»: Նաև կոչ է արել Սլովակիային, որը Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ է, վերադառնալ կառուցողական երկխոսության:

Կիևի պատասխան քայլը հաջորդել է այն բանից հետո, երբ Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բրատիսլավայում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ ի նշան բողոքի Ֆիցոյի վերաբերյալ ուկրաինական կողմի մեկնաբանությունների դեմ, որոնք, նրա խոսքով, միջամտություն են Սլովակիայի գործերին:

Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինան և Սլովակիան մի շարք կտրուկ մեղադրանքներ են փոխանակել։

Ֆիցոն պահանջում է վերսկսել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրոպա։ Կիևը հայտարարում է, որ դա կօգնի Կրեմլին ֆինանսավորել Ուկրաինայի դեմ իր գրեթե եռամյա պատերազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG