Մատչելիության հղումներ

Ֆիցո․ «Սլովակիայում հեղաշրջում էր ծրագրվում»


Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պնդում է, որ երկրում պետական հեղաշրջում է նախապատրաստվում։ Այս մասին Սլովակիայի կառավարության ղեկավարը հայտարարել է Անվտանգության խորհրդի այսօր հրավիրված նիստի ընթացքում։

«Ես կարող եմ հավաստել, որ Սլովակիա է ժամանել փորձագետների մի խումբ, որոնք ակտիվորեն մասնակցել են Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցած «մայդանին»։ Այդ խումբը ֆինանսավորում էր տարբեր աղբյուրներից, և ես ողջունում եմ նախագահ Թրամփի այն որոշումը, որի համաձայն եվրոպական ժողովրդավարության համար սպառնալիք հանդիսացող նման խմբերի ֆինանսավորումը դադարեցվում է», - նշել է Ֆիցոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG