Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայից անվտանգության երաշխիքներ է ստացել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի բնականոն էլեկտրամատակարարումը վերականգնելու համար:
«Երկարատև և բարդ խորհրդակցություններից հետո մեզ հաջողվել է անվտանգության երաշխիքներ ստանալ Ուկրաինայի կողմից, առանց որոնց հնարավոր չէր լինի վերականգնել վնասված էլեկտրահաղորդման գիծը», -ըստ РИА Новости-ի՝ փոխանցել են ԱԳՆ-ից:
Ռուսական ուժերը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը գրավել են Ուկրաինա ներխուժման առաջին շաբաթներին։ Կայանը ներկայումս էլեկտրաէներգիա չի արտադրում և ամբողջությամբ կախված է արտաքին սնուցումից։