Մատչելիության հղումներ

Թրամփ. Ուկրաինան և Ռուսաստանը պետք է կանգ առնեն ներկայիս առաջնագծում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը պետք է կանգ առնեն ներկայիս առաջնագծում։

Լրագրողների հետ զրույցում Թրամփը պնդել է, որ ինքը և Զելենսկին «չեն քննարկել» ամբողջ Դոնեցկի շրջանը Ռուսաստանին հանձնելու հարցը։ «Ոչ, մենք երբեք դա չենք քննարկել», - ասել է նա՝ հավելելով, որ շատ դժվար է քննարկել հարցեր՝ հիմնվելով «դուք սա ընդունում եք, մենք՝ այն» սկզբունքի վրա։

Հարցին, թե ի՞նչ պետք է արվի Դոնբասում, Թրամփը պատասխանել է, որ ամեն ինչ պետք է թողնել «ինչպես կա». «Հետագայում նրանք կարող են ինչ-որ բանի շուրջ համաձայնության գալ միմյանց հետ։ Բայց առայժմ հակամարտության երկու կողմերն էլ պետք է կանգ առնեն առաջնագծում՝ գնան տուն, դադարեցնեն կռվելը, դադարեցնեն մարդկանց սպանելը»։

The Washington Post-ը՝ հղում անելով երկու բարձրաստիճան պաշտոնյաների, նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ Կիևը լիովին հրաժարվի Դոնեցկի շրջանի վերահսկողությունից՝ որպես պատերազմի ավարտի պայման: Թերթի աղբյուրների համաձայն՝ Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել հրաժարվել Զապորոժիեի և Խերսոնի շրջանների մի մասից՝ Դոնեցկի շրջանի լիակատար վերահսկողության դիմաց:

Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին։ Հաջորդ օրը Դոնալդ Թրամփը հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG