Ռուսական ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Խարկովում վիրավորների թիվը հասել է 97-ի, այդ թվում՝ յոթ երեխա։
Մինչ այս պահը հաղորդվել է մեկ զոհի մասին՝ 79-ամյա տղամարդ։
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ ռուսական ուժերը Խարկովի բնակելի հատվածին հարվածել են «Իսկանդեր» հրթիռային համալիրից։