Մատչելիության հղումներ

Հրթիռային հարվածներ Խարկովին, հաղորդվում է մեկ զոհի, 60 վիրավորի մասին


Խարկովի մարզը հրթիռային հարվածներից հետո, 6-ը ապրիլի, 2025թ․
Խարկովի մարզը հրթիռային հարվածներից հետո, 6-ը ապրիլի, 2025թ․

Այսօր առավոտյան ռուսական հրթիռային հարվածներից Խարկովում բազմահարկ շենք է վնասվել։ Ըստ տեղի իշխանությունների՝ մեկ մարդ մահացել է, 60-ը՝ վիրավորվել։

Նշվում է, որ հրթիռը հարվածել է քաղաքի խիտ բնակեցված հատվածին, չի բացառվում, որ փլատակների տակ դեռ մարդիկ լինեն։


Քաղաքապետի խոսքով՝ վիրավորների թվում երեք և չորս տարեկան երկու երեխաներ կան։

Խարկովի հարվածներին զուգահեռ հաղորդվել է Դնեպր քաղաքի շրջանում պայթյունների մասին։

Ըստ տեղի իշխանությունների՝ քաղաքում ֆիտնես կենտրոն, հյուրանոց ու գրասենյակ են վնասվել, տուժածներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG