Մատչելիության հղումներ

«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնին հանգանակվել է 15,3մլն դոլար


Նոյեմբերի 28-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 15 միլիոն 302 հազար 500 դոլար: Այս մասին հաղորդում է Հիմնադրամը՝ ընդգծելով, որ դրամահավաք-միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

Հաղորդագրության համաձայն՝ «Հեռուստամարաթոն 2024»-ի արդյունքներն ըստ երկրների հետևյալն են.

  • Հայաստան՝ 1 միլիոն 218 հազար185 դոլար

  • ԱՄՆ՝ 7 միլիոն 700 հազար 717 դոլար

  • Ֆրանսիա՝ 3 միլիոն 430 հազար դոլար

  • Տորոնտո (Կանադա)՝ 1 միլիոն 52 հազար դոլար

  • Գերմանիա՝ 133 հազար դոլար

  • Նիդերլանդներ՝ 50 հազար դոլար

  • Արգենտինայի և Բրազիլիայի համատեղ դրամահավաք՝ 47 հազար 529 դոլար

  • Մեծ Բրիտանիա՝ 40 հազար դոլար

  • Արգենտինա՝ 39 հազար դոլար (հավելյալ հանգանակություններ)

  • Ավստրալիա՝ 20 հազար դոլար

  • Ռումինիա՝ 1 995 դոլար

  • Անանուն նվիրատուներ տարբեր երկրներից՝ 1 միլիոն 570 հազար դոլար


Հիմնադրամը նշում է, որ «Քեզ համար, Հայաստան» խորագրով «Հեռուստամարաթոն 2024»-ի դրամական միջոցները կուղղվեն մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝

- սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,

- համայնքային բժշկական նոր կենտրոնի կառուցմանը,

- սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,

- սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,

- բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,

- մշակութային և ստեղծարար նախաձեռնությունների աջակցությանը։

Բացի վերոնշյալից, 2025-2026թթ․ ընթացքում կիրականացվեն «Հեռուստամարաթոն-2024»-ին առաջադրված երկու լայնամասշտաբ նախագծերը, դրանք են՝

- Բնակելի ավանի կառուցում հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:

- Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում:

XS
SM
MD
LG