Մատչելիության հղումներ

Հեռուստամարաթոն 2020-ի ընթացքում հանգանակվել է 22․990․898 դոլար


«Հայաստան» համահայկական հիմնադրամի 23-րդ համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնի արդյունքում, որն անցկացվեց Լոս-Անջելեսում «Համախմբվածություն, ուժ, հավատ» խորագրով, հանգանակվել է 22 միլիոն 990 հազար 898 դոլար:

Հեռուստամարաթոնն այս տարի տևել է 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն՝ հաշվի առնելով հայրենիքում ստեղծված դժվարին իրադրությունը և հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը, ասված է հաղորդագրությունում։

«Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, շուրջ 100,000 մարդու, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը», - նշել է ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ սեպտեմբերի 27-ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն արել, իսկ նոյեմբերի 22-ին սկսված Ֆրանսիական հեռախոսամարաթոնի շրջանակներում արդեն հանգանակվել էր շուրջ 3 միլիոն132 հազար դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG