Պաղեստինյան «Համաս» խմբավորումն Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցել չորս իսրայելցի պատանդների դիերը, հայտնում է The Times of Israel-ը։
Լրատվամիջոցը նշում է, որ Կարմիր Խաչի միջնորդությամբ նաև սկսվել է 625 բանտարկյալների տեղափոխումը պաղեստինյան կողմ։
Բանտարկյալների մի մասն ավտոբուսով տեղափոխվել է Գազայի հատված, ենթադրվում է, որ նրանց թիվը մոտ 400 է։ Եվս 97 բանտարկյալ հանձնվել է Եգիպտոսին։
Իսրայելցի փորձագետները պետք է չորս պատադների մարմինների նույնականացում իրականացնեն։
Reuters-ը հայտնում է, որ Իսրայելը պաղեստինյան կողմին կհանձնի այն կնոջ մարմինը, որին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը Իսրայելին էր փոխանցել սպանված պատանդ Շիրի Բիբասի փոխարեն։ Փաստորեն, դա Գազայի հատվածի մահացած բնակիչ էր։
Նախօրեին հաղորդվեց, որ «Համաս»-ն Իսրայելին կհանձնի չորս պատանդների մարմինները՝ հանգստյան օրերին չազատված պաղեստինցի բանտարկյալների դիմաց։
Հունվարի 15-ին կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն, Իսրայելը պետք է փետրվարի 22-ին 602 պաղեստինցիների ազատեր բանտից իսրայելցի 6 պատանդների դիմաց։ Սակայն Թել Ավիվը հետաձգեց՝ պատճառաբանելով, որ ծայրահեղական «Համաս»-ը «պատանդների արժանապատվությունը նսեմացնող քարոզչական արարողություններ» է անցկացնում և պահանջեց «դադարեցնել այդ նվաստատցուցիչ արարողությունները»։