Իսրայելական զորքերը սկսել են նահանջել Գազայի որոշ հատվածներից, հազարավոր տեղահանված պաղեստինցիներ էլ վերադառնում են իրենց լքված տներ՝ Իսրայելի և «Համաս»-ի միջև այսօր կեսօրից ուժի մեջ մտած հրադադարից հետո։
Իսրայելի կառավարությունն այսօր վաղ առավոտյան վավերացրել է զինադադարը: Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը վայր է դնելու զենքը և 72 ժամվա ընթացքում ազատ է արձակելու երկու տարի առաջ գերեվարված իսրայելցիներին՝ Իսրայելում պահվող հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների դիմաց։
Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Գազայի շրջափակումը կվերացվի, և վրաններում ապաստանած հազարավոր մարդիկ բժշկական օգնություն ու սնունդ կստանան տևական դադարից հետո։