«Համաս»-ի ղեկավար Հալիլ ալ-Հայան հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ալ-Հայան հայտնել է, որ Իսրայելի հետ համաձայնությունը նախատեսում է Ռաֆայի սահմանային անցակետի բացում երկու ուղղությամբ, Իսրայելի կողմից բոլոր ձերբակալված պաղեստինցիների ազատ արձակում:
ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված շարժման ղեկավարը հայտարարել է նաև, որ «Համաս»-ը միջնորդներից և ԱՄՆ վարչակազմից երաշխիքներ է ստացել, որոնք հաստատում են պատերազմի լիակատար ավարտը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտությունում «նշանակալի ճեղքում» է ձեռք բերվել: Նրա խոսքով՝ հրադադարի մասին փաստաթղթերը ստորագրվելու են Եգիպտոսում, ուր Թրամփն ուղևորվելու է հանգստյան օրերին:
Գազայի հատվածը, նշել է Թրամփը, ամբողջությամբ վերակառուցվելու է:
ԱՄՆ նախագահը շեշտել է նաև, որ Իսրայելի և «Համաս»-ի պատերազմը 8-րդ հակամարտությունն է, որ Սպիտակ տանը հաջողվել է կարգավորել, և հույս է հայտնել, որ կհաջողվի կարգավորել նաև ռուս - ուկրաինական պատերազմը:
Երկու տարի առաջ Գազայի հատվածում բռնկված պատերազմի հետևանքով ավելի քան 67 հազար պաղեստինցի է սպանվել, վիրավորվել է ավելի քան 169 հազարը: Իսրայելական կողմն ունեցել է մոտ 1200 զոհ: