Մատչելիության հղումներ

Իսրայելական զորքերը սկսել են հետ քաշվել Գազայի հատվածի Ռաֆահի շրջաններից


Գազայի հատված, 17-ը հունվարի, 2025թ.
Գազայի հատված, 17-ը հունվարի, 2025թ.

Իսրայելական զորքերը սկսել են Գազայի հատվածի Ռաֆահի շրջաններից հետ քաշվել դեպի Եգիպտոսի և Գազայի սահմանի երկայնքով «Ֆիլադելֆիայի միջանցք», կիրակի վաղ առավոտյան հայտնել են «Համաս»-ին աջակցող ԶԼՄ-ները: «Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:

Գազայի հատվածում Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի առաջիկա ժամերին, իսկ ավելի ուշ դրան կհաջորդի պատանդների ազատ արձակումը:

Իսրայելցի զինվորականները նախազգուշացրել են Գազայի բնակիչներին, որ չմոտենան իրենց զորքերին և չշարժվեն Պաղեստինի տարածքով մինչև հրադադարի ժամկետի ավարտը, հավելելով, որ երբ տեղաշարժը թույլատրվի, կհայտարարվի:

Հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվել է մի քանի ամիս տևած բանակցություններից հետո:

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ծայրահեղական «Համաս» խմբավորման հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնությանը:

Համաձայնագրի վերջնական տարբերակը ստորագրվել է Դոհայում, հինգշաբթի ուշ երեկոյան հաղորդել է իսրայելական կողմը։

XS
SM
MD
LG