Մատչելիության հղումներ

Իսպանիայի և Պորտուգալիայի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է


Իսպանիա - Ուղևորները պառկել են գետնին՝ պատրաստվելով գիշերել Ատոչա երկաթուղային կայարանում, Մադրիդ, 28-ը ապրիլի, 2025թ.
Իսպանիա - Ուղևորները պառկել են գետնին՝ պատրաստվելով գիշերել Ատոչա երկաթուղային կայարանում, Մադրիդ, 28-ը ապրիլի, 2025թ.

Իսպանիայի գրեթե կեսում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է, հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը հեռուստատեսային ելույթում: Reuters-ի հաղորդմամբ՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը լիովին կվերականգնվի ապրիլի 29-ին։

Սանչեսը հավելել է, որ Իսպանիա էլեկտրաէներգիա է մատակարարվում Ֆրանսիայից և Մարոկկոյից։

Ապրիլի 28-ի ուշ երեկոյան էլեկտրաէներգիան աստիճանաբար վերականգնվել է նաև Պորտուգալիայի տարբեր համայնքներում, այդ թվում՝ Լիսաբոնի կենտրոնում: REN ցանցի օպերատորը հայտնել է, որ 89 ենթակայաններից 85-ը վերականգնվել է:

Իսպանիայում և Պորտուգալիայում հոսանքի լայնածավալ անջատման պատճառը մնում է անհայտ: Պեդրո Սանչեսը նշել է, որ իշխանությունները ներկայումս հետաքննում են պատճառը: Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն, իր հերթին, կարծում է, որ անջատման աղբյուրը «հավանաբար Իսպանիայում է»:

Ապրիլի 28-ին եվրոպական մի շարք երկրներում՝ Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, զանգվածային հոսանքազրկումներ են:

Էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով մի շարք քաղաքներում դադարել է երկաթուղային կայարանների աշխատանքը, ավտոճանապարհներին քաոս է սկվսել լուսացույցների բացակայության պատճառով, Մադրիդում Madrid Open թենիսի մրցաշարի խաղերը ստիպված հետաձգվել են։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG