Եվրոպական մի շարք երկրներում՝ Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, զանգվածային հոսանքազրկումներ են:
Էլեկտրաէներգիայի անջատման հետեւանքով մի շարք քաղաքներում դադարել է երկաթուղային կայարանների աշխատանքը, ավտոճանապարհներին քաոս է սկվսել լուսացույցների բացակայության պատճառով, Մադրիդում Madrid Open թենիսի մրցաշարի խաղերը ստիպված հետաձգվել են։
Իսպանական El País թերթի փոխանցմամբ՝ երկրի կիբերանվտանգության պետական մարմինը հետաքննում է միջադեպը և չի բացառել կիբերհարձակման վարկածը: