Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

Լրացված

Քննչական գործողությունների շրջանակում այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից:

Ժամեր անց Հակակոռուպցիոն կոմիտեն ի պատասխան «Ազատության» հարցման փոխանցեց, որ «կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն»։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, նշված է հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ Հակակոռուպցիոնը չի հայտնում:

Նշենք, որ դատավորին մեղադրյալ ներգրավելու համար պահանջվում է Բարձրագույն դատական խորհրդի թույլտվությունը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG