Թեհրանում սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ Իրանը ներկայացրել է իր կամիկաձե անօդաչու թռչող սարքի նորագույն տարբերակը:
IRIB պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ Shahed 136-B անօդաչու թռչող սարքի թռիչքի հեռահարությունը 4 հազար կիլոմետր է։
Իրանը պնդում է, որ վերջին տարիներին անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ մեծ հաջողություններ է գրանցել:
Տարբեր լրատվամիջոցներ, երկրներ և կառույցներ պնդում են, որ այդ սարքերը առանցքային դեր են խաղում Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման գործում։ Թեհրանը կտրականապես հերքում է Մոսկվային զենք մատակարարելու մեղադրանքները։
Օրեր առաջ Վաշինգտոնն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու, այդ թվում` բալիստիկ հրթիռների մատակարարելու համար։