Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը պատրաստվում է ավելացնել իր ներգրավվածությունը Իսրայելի էներգետիկ ոլորտում։ Globes-ին հասած տեղեկությունների համաձայն՝ SOCAR-ը երկու շաբաթվա ընթացքում աշխատանքային ծրագիր կստորագրի Իսրայելի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարության հետ։
Ադրբեջանը աշխատանքային այս ծրագրի ստորագրումը ռազմավարական քայլ է համարում։
Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի վերջին խոշոր գործարքն այս տարվա սկզբին եղավ, երբ իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի՝ «Թամար» նախագծի 10 տոկոսի բաժնետեր դարձավ։
SOCAR-ը Թուրքիայի և Իսրայելի համար կարևոր էներգամատակարար է։ Թուրքիայում այս ընկերությունը հանդիսանում է խոշորագույն օտարերկրյա ներդրողը, որը վերջին 17 տարում ներդրել է 18,5 միլիարդ դոլար, իսկ SOCAR-ի դուստր ձեռնարկությունը երկրում ավելի քան 10 հազար աշխատատեղ ունի։