Մատչելիության հղումներ

Իրանը «ձգտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, պատրաստ է օգնել»


Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ, Թեհրան, 25-ը փետրվարի, 2025թ.
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ, Թեհրան, 25-ը փետրվարի, 2025թ.

«Մենք ձգտում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ ենք օգնել այդ հարցում», - Թեհրանում Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակից:

Ռուսաստանի ու Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր։ Երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են, որ կառուցողական քննարկում են ունեցել։ Հաղորդվում է նաև, որ Լավրովը իրանական կողմին է տեղեկացրել Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունների մասին։

Ավելի վաղ Լավրովն այցելել էր Թուրքիա, որտեղ բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, քննարկել էին նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Լավրովին ընդունել էր նաև Թուրքիայի նախագահը։

Վերջին անգամ Ռուսաստանի արտգործնախարարը Թեհրան էր այցելել 2023թ. հոկտեմբերին՝ Հարավային Կովկասի «3+3» հարթակի նախարարների հանդիպմանը։

XS
SM
MD
LG