Մատչելիության հղումներ

Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Իրան։

Ակնկալվում է, որ Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցեր։

Ավելի վաղ Լավրովն այցելել էր Թուրքիա, որտեղ բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

Լավրովին ընդունել է նաև Թուրքիայի նախագահը։

Վերջին անգամ Ռուսաստանի արտգործնախարարը Թեհրան էր այցելել 2023 թվականի հոկտեմբերին՝ Հարավային Կովկասի «3+3» հարթակի նախարարների հանդիպմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG