Իրանն «իրական հնարավորություն» է տալիս այս շաբաթավերջին Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, ուրբաթ օրը X-ում հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
«Մենք մտադիր ենք գնահատել մյուս կողմի մտադրությունները և որոշում կայացնել այս շաբաթ օրը», - հավելել Է Իսմայիլ Բաղային:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պատրաստ են շաբաթ օրը Օմանում ուղիղ բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Միացյալ Նահանգների նախագահը զգուշացրել էր, որ Իրանի շահերից է բխում, որ բանակցությունները հաջող ընթանան:
Իրանը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն չեն կարող ստիպել բանակցել, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է արժևորի այդ որոշումը:
Իրանի արտգործնախարար Աբբա Արաղչին էլ հայտնել էր, որ ինքն ու ու Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի բանագնացը շաբաթ օրը Օմանում կբանակցեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Առանց մանրամասների՝ Աբբաս Արաղչին X-ում տեղեկացրել է, որ Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցությունները կլինեն ոչ թե ուղիղ, ինչպես ԱՄՆ նախագահն է ասել, այլ՝ միջնորդավորված: Իսկ թե ինչ նկատի ունի միջնորդավորված ասելով, իրանցի դիվանագետը չէր բացատրել: