Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը եղանակային վատ պայմաններն էին, ասվում է հետաքննության ավարտական զեկույցում, Reuters-ի հաղորդմամբ՝ հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Ռայիսին և նրա ուղեկիցները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մայիսի 20-ին մահացած էին գտնվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ ուղղաթիռի կործանման վայրում։ Նրանք Իրան էին վերադառնում Ադրբեջանից։