Ռազմավարական համագործակցության մասին ռուս-իրանական պայմանագիրը ռազմական փոխօգնության դաշինք չէ, այսօր Պետդումայում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Այս պայմանագրի ստորագրումը միմյանց ռազմական օգնության ցուցաբերում չի ենթադրում»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը՝ ընդգծելով, սակայն, որ փաստաթուղթը հնարավորություն կտա կայունացնել իրավիճակը Իրանին և Ռուսաստանին սահմանակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Կասպից ծովի ավազանում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում։