Մատչելիության հղումներ

Կիևն ու Մոսկվան հաղորդում են ԱԹՍ հարվածների ու զոհերի մասին


Խարկով, 3-ը մարտի, 2025թ․
Խարկով, 3-ը մարտի, 2025թ․

Ապրիլի լույս 4-ի գիշերը ռուսական կողմը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջաններին։ Խարկովում ԱԹՍ հարվածից չորս մարդ է զոհվել, հայտնում են տեղական իշխանությունները՝ նշելով, որ այդ հարվածներից մասնավոր և բազմաբնակարան շենքեր են հրդեհվել։

Նշվում է, որ փլատակների տակ հնավոր է դեռ մարդիկ լինեն։ Տեղական իշխանությունները հաղորդում են նաև 32 վիրավորի մասին։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, ԱԹՍ հարվածներ են եղել նաև Դնեպրի, Կիևի և Զապորոժիեի շրջաններում։ Դնեպրում երեք մարդ է վիրավորվել է, երկու մարդ՝ Կիևում, մեկը՝ Զապորոժիեում։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով, ռուսական կողմը մեկ գիշերվա ընթացքում 78 անօդաչու թռչող սարք է արձակել, որից 42-ն է միայն հաջողվել խոցել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարություն էլ հաղորդում է, որ ապրիլի լույս 4-ի գիշերը107 ԱԹՍ է խոցվել, մեծ մասը Կուրսկի շրջանում։

Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ սահմանամերձ Բելայա Բերյոզկա գյուղին հարվածի հետևանքով մեկ բնակիչ է զոհվել, մեկն էլ՝ վիրավորվել։

Դոմոդեդովո, Ժուկովսկի և Վնուկովո օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG