Հրաչյա Ղազարյանն ազատվել է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից՝ ՔԿ նախագահի հրամանի համաձայն:
ՔԿ մարզային վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արտակ Ղազարյանը:
Սեպտեմբերի 24-ին Մերձավանում կրակոցներ էին արձակվել, որի հետևանքով զոհվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը, կա նաև վիրավոր՝ Արծրուն Գալստյանը: Վերջինս երեկ գիտակցության է եկել: Քննիչը նրան հարցաքննել է: