ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել Մերձավանի միջադեպից, որի հետևանքով կա երկու զոհ, մեկ վիրավոր: Նրա հաղորդմամբ՝ նախնական տեղեկություններով՝ մեկ դիմակավորված մարդ՝ ձեռնոցներով, մոտեցել է տեղում կանգնած երեք անձանց, կրակահերթ է արձակել:
Զոհվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և Արարատի մարզային վարչության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վերջինս այդ պահին ծառայության մեջ չի եղել, նա Գրիգորյանի հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել:
Վիրավորը, ինչպես հայտնեց ՆԳՆ խոսնակը, Արծրուն Գալստյանն է: Նա վիրահատվել է, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Սպանության դրդապատճառների մասին վարկածներ այս պահին ՆԳՆ-ն չի հայտնում: