Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ հոսպիտալը Գերմանիայում՝ ԱՄՆ ռազմաբազայում, մասնակցում է «Համատեղ լուծում-2025»-ին


Հայաստանի ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիաում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։ ՊՆ-ից հաղորդում են, որ սա ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում է:

Վարժանքին ներգրավված ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի անդամները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև տարհանման կազմակերպում՝ բուժօգնության հաջորդ փուլ։

Զորավարժության նպատակներն են բարձրացնել հոսպիտալի անձնակազմի վարժվածության աստիճանը, կատարելագործել իրականին մոտ, բարդ պայմաններում աշխատանքների կազմակերպման մասնագիտական հմտությունները, ինչպես նաև առավելագույն չափով բարելավել բազմազգ միջավայրում բժշկական ապահովման փոխգործակցված կազմակերպման մակարդակը։

Հայաստանը և Միացյալ Նահանգները հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրեցին Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը համագործակցության մի քանի բաժիններ է ներառում՝ պաշտպանություն, անվտանգություն, ժողովրդավարություն, արդարադատություն, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG