Մատչելիության հղումներ

Հայկ Սարգսյանի տպավորությամբ՝ ՔՊ-ականները կողմ են գումարով բանակից վաղաժամկետ ազատվելու օրինագծին


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր նիստ է անցկացնելու, և իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի տպավորությամբ՝ իր թիմակիցները կողմ են քվեարկելու իր նախաձեռնած՝ գումարի դիմաց վաղաժամկետ ազատվելու օրինագծին:

«Իմ շփումները մեր պատգամավորներից՝ մեծամասնությունը կողմ է նախագծին, և դրանից ելնելով եզրակացնում, որ վաղը կներառվի նաև օրակարգում: <> Այո, ես պնդելու եմ և խնդրելու եմ, որպեսզի պատգամավորները քվեարկեն, և հարցը ներառվի նիստերի օրակարգում», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ պատրաստ է քննարկել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորների բոլոր առաջարկները:

Զինծառայության վերաբերյալ իշխանական պատգամավորի օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովում նախորդ շաբաթ շուրջ չորս ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չէր ստացել: Նախագծին կողմ էին «Քաղաքացիական պայմանագրի» 5 պատգամավորներ, դեմ՝ 4 ընդդիմադիրներ: Վճռորոշ էր դարձել հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանի ձայնը, որը ձեռնպահ քվեարկեց:

Դիտարկմանը, որ գլխավոր մտահոգությունը օրինագծի բովանդակության վերաբերյալ սոցիալական բևեռացվածությունն է, որ այսպես ասած՝ դառնում է «աղքատների բանակ», Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Մենք այդպիսի պատկեր ունենք հիմա՝ և՛ թե սոցիալական բևեռացում ունենք հիմա, և՛ թե անհավասարության ունենք հիմա, և՛ թե գումարով բանակից ազատվելու տարբերակներ ունենք հիմա: Սա փողով բանակից ազատվելու դեմ պայքարելու միջոց է, քանի որ այսօր են մարդիկ փողով բանակից ազատվում»:

Վիճահարույց օրինագծով Հայկ Սարգսյանն առաջարկում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել մեկ ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 60 հազար դոլար, և 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն դրամ՝ ավելի քան 47 հազար դոլար:

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG