Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» փակ քննարկում են անցկացնում բանակից գումարով ազատվելու նախագծի շուրջ:
ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին դեռ չի հաջողվում թիմակիցներին համոզել, որ իր հեղինակած նախագիծը հարուստներին ծառայությունից ազատելու, աղքատներին սահման ուղարկելու մասին չէ:
Նախագծով, որը Կառավարությունը վերջին նիստում հավանության արժանացրեց, առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց 15 միլիոն դրամ վճարել, 24 միլիոնով ազատվել երկու տարվա ծառայությունից ու մեկ ամիս ծառայել, 18 միլիոնով էլ՝ չորս ամիս: