Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը, ինչը վկայում է Հնդկաստանի խորհրդարան ֆինանսների նախարարության ներկայացրած տնտեսական տեղեկանքը։
«Նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանը Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և Akash զենիթային հրթիռների ձեռքբերման գործարքներ կնքելուց հետո դարձել է Հնդկաստանից զենքի ամենախոշոր ներմուծողը», - ТАСС-ի փոխանցմամբ` նշված է տեղեկանքում։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` 2024-2025 ֆինանսական տարիների կտրվածքով հնդկական սպառազինությունների Հայաստանի գնումների ծավալները հասել են 600 միլիոն դոլարի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ