Մատչելիության հղումներ

Պապիկյանը հանդիպել է Իտալիայի և Շվեդիայի պաշտպանության նախարարների հետ


Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Գուիդո Կրոզետտոյի հանդիպումը
Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Գուիդո Կրոզետտոյի հանդիպումը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի և Շվեդիայի պաշտպանության նախարարների հետ Գերմանիայում, որտեղ ընթանում է անվտանգության համաժողովը:

Պապիկյանն ու Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

Հայաստանի պաշտպանության նախարարը Իտալիայի իր պաշտոնակցի՝ Գուիդո Կրոզետտոյի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, փոխանցում են ՊՆ-ից:

Պաշտպանության նախարարներն ընդգծել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նախորդ մարտին Հռոմում տեղի ունեցան Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ, ստորագրվեց Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը։

Իսկ 2023-ի ամռանը Բաքուն և Հռոմն հայտարարել էին, որ իտալական արտադրության ռազմատրասպորտային օդանավերի ձեռքբերման պայմանավորվածություն են ձեռք բերել։ 2024- հուլիսին Հռոմը C-27J Spartan օդանավ փոխանցեց Բաքվին։

XS
SM
MD
LG