Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր


Լուսանկարը՝ ՀՀ Պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ ՀՀ Պաշտպանության նախարարության

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա, մասնակցել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024-ի համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը:

Հայաստանի ռազմական գերատեսչությունն այցի ստույգ օրը չի նշում, միայն տեղեկացնում է, որ Իտալիայի զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակում, այնպես էլ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցեր։

Մարտին Հռոմում տեղի ունեցան Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ, ստորագրվեց Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը։

Բաքուն և Հռոմն 2023-ի ամռանը հայտարարեցին, որ իտալական արտադրության ռազմատրասպորտային օդանավերի ձեռքբերման պայմանավորվածություն են ձեռքբերել։ Այս տարվա հուլիսին Հռոմը C-27J Spartan օդանավը փոխանցեց Բաքվին։

XS
SM
MD
LG