Մատչելիության հղումներ

Պապիկյանն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը, հեռանկարները


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հետ:

Ռազմական գերատեսչությունից հայտնում են, որ նրանք քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նախորդ մարտին Հռոմում տեղի ունեցան Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ, ստորագրվեց Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը։

Իսկ 2023-ի ամռանը Բաքուն և Հռոմն հայտարարել էին, որ իտալական արտադրության ռազմատրասպորտային օդանավերի ձեռքբերման պայմանավորվածություն են ձեռք բերել։ 2024- հուլիսին Հռոմը C-27J Spartan օդանավ փոխանցեց Բաքվին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG