Ուկրաինական Զապորոժիեում առնվազն մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել ռուսական հարվածքների հետևանքով, պնդում են տեղական իշխանությունները: Տուժածների թվում երկու ամսական երեխա կա։ Վիրավորներից 5-ը գտնվում են ծանր վիճակում։
Հրթիռային հարվածը ավերել է բազմահարկ շենք, հայտնել է Զապորոժիեի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Պայթյունի ալիքից կոտրվել են պատուհանները։
Հաղորդվում է, որ տուժածների թվում են նաև Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության չորս աշխատակիցներ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Զապորոժիեին հասցված հարվածները։
Զապորոժիեն, որ գտնվում է առաջնագծից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, պարբերաբար դառնում է ռուսական հարվածների թիրախ: