Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի ՍԴ-ն հաստատեց նախագահի իմփիչմենթը, երկրում նախագահական նոր ընտրություններ կանցկացվեն


 Յուն Սոկ Յոլ, արխիվ
Յուն Սոկ Յոլ, արխիվ

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը միաձայն հավանություն է տվել հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթին, հայտնում է Yonhap-ը։

2024-ի դեկտեմբերին Հարավային Կորեայի ընդդիմությունն իմփիչմենթի ենթարկեց նախագահին՝ երկրում ռազմական դրություն մտցնելու փորձի համար։

Սահմանադրական դատարանի այսօրվա որոշմամբ, Յուն Սոկ Յոլը վերջնականապես հեռացվում է պաշտոնից։ Առաջիկա 60 օրվա ընթացքում երկրում պետք է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն։ Ակնկալվում է, որ դրանք տեղի կունենան հունիսի 3-ին: Այդ ընթացքում վարչապետ Հան Դեոկ-սուն կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:


XS
SM
MD
LG