Հարավային Կորեայի խորհրդարանը միաձայն՝ 192 կողմ ձայնով, քվեարկել է նախագահի պաշտոնակատար Հան Դեոկ Սուին իմփիչմենթի օգտին:
Սա առաջին դեպքն է, որ խորհրդարանն իմփիչմենթի է ենթարկում նախագահի պաշտոնակատարին։
Այս հարցով խորհրդարան է դիմել ամենամեծ ընդդիմադիր՝ Դեմոկրատական կուսակցությունը, երբ Հանը հրաժարվել է Սահմանադրական դատարանի լրացուցիչ դատավորներ նշանակել ՝Յունի իմփիչմենթի գործը լսելու համար:
Երկու շաբաթ առաջ Հարավային Կորեայի ընդդիմությունն իմփիչմենթի ենթարկեց նախագահ Յուն Սեոկ Յունին՝ ռազմական դրություն մտցնելու նրա փորձի համար։
Դեկտեմբերի 3-ին Յունի կարճատև ռազմական դրության հռչակումը քաղաքական քաոսի և մեծ բողոքի ալիք էր բարձրացրել՝ նրա հրաժարականի պահանջով։ Ռազմական դրությունը տևեց ընդամենը վեց ժամ, քանի որ Յունը ստիպված եղավ չեղարկել որոշումը, երբ Ազգային ժողովը միաձայն դեմ քվեարկեց: