Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի նախագահը դուրս է եկել բանտից


Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Սեուլի քննչական մեկուսարանից ազատ արձակվելուց հետո, 8-ը մարտի, 2025թ.
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Սեուլի քննչական մեկուսարանից ազատ արձակվելուց հետո, 8-ը մարտի, 2025թ.

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն այսօր առավոտյան ազատ է արձակվել Սեուլի քննչական մեկուսարանից, որտեղ պահվում էր հունվարի 26-ից՝ պետական հեղաշրջման մեղադրանքով։ Կալանավայրի դարպասներին մոտ երկրի նախագահին դիմավորել են նրա կողմնակիցները։

Յուն Սոկ Յոլն ազատ է արձակվել այն բանից հետո, երբ Սեուլի կենտրոնական շրջանի դատարանը վճռել է, որ հարավկորեական դատախազությունը նախագահին մեղադրանք ներկայացնելու ընթացքում խախտել է օրենքով սահմանված ժամկետները։

Հարավային Կորեայի նախագահի դեմ քրեական գործ էր հարուցվել նախորդ տարեվերջին տեղի ունեցած իրադարձություններից հետո։ 2024-ի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը փորձել էր երկրում ռազմական դրություն հայտարարել՝ ցրելով խորհրդարանը, որում ընդդիմությունը մեծամասնություն ունի։

XS
SM
MD
LG