Մատչելիության հղումներ

Համացանցն Իրանում առաջիկա օրերին կրկին կարող է հասանելի դառնալ


Ցույցեր Իրանում
Ցույցեր Իրանում

Չի բացառվում, որ արդեն մի քանի օրից համացանցն Իրանում կրկին հասանելի դառնա, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության խորհրդարանի՝ Մեջլիսի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին։

Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ կիրակի երեկոյան անհայտ հաքերները կոտրել են Իրանի պետական հեռուստատեսության սերվերները և երկրի գլխավոր հեռուստաալիքի եթերով մի քանի րոպե շարունակ հեռարձակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի վերջին միապետի որդու ելույթները։

Իրանցի մեկ այլ պաշտոնյա, որ չի ցանկացել հրապարակել իր անունը, Reuters-ի հետ զրույցում հաստատել է,որ հունվարի 8-ից 9-ին տեղի ունեցած բախումների զոհերի թիվը հասնում է 5000-ի։ «Նրանցից 500-ը անվտանգության ուժերի աշխատակիցներ են»,-պնդել է պաշտոնյան։

XS
SM
MD
LG