Մատչելիության հղումներ

Խամենեիի վրա հարձակումը կհանգեցնի պատերազմի. Իրանի նախագահ


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 18-ին նախազգուշացրել է, որ երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի վրա հարձակումը կհանգեցնի պատերազմի:

«Մեր երկրի մեծ առաջնորդի վրա հարձակումը հավասարազոր է Իրանի ժողովրդի հետ լայնամասշտաբ պատերազմի», - գրել է նա սոցիալական ցանցում:

Հունվարի 17-ի իր ելույթում Խամենեին բարձր է գնահատել Փեզեշքիանի դերը վերջին ցույցերը ճնշելու գործում՝ միաժամանակ ընդունելով, որ ցույցերի ժամանակ սպանվել է «մի քանի հազար» մարդ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է իրանական վարչակարգին՝ հակակառավարական ցուցարարների դեմ դաժան բռնաճնշումների համար:

Թրամփը Politico պարբերականին ասել է, որ Խամենեին մեղավոր է երկրի լիակատար ոչնչացման և աննախադեպ բռնության կիրառման համար: Նա շեշտել է, որ եկել է Իրանում «նոր ղեկավարություն» փնտրելու ժամանակը:

Նորվեգիայում տեղակայված իրանական իրավապաշտպան խումբը հաստատել է անվտանգության ուժերի կողմից առնվազն 3 հազար 428 ցուցարարների մահը, մինչդեռ ԱՄՆ-ում տեղակայված HRANA-ն հայտնել է, որ զոհերի թիվը կազմել է 3 հազար 308 մարդ, իսկ ավելի քան 24 հազար մարդ ձերբակալվել է:

Ակտիվիստների տարբեր խմբեր ասում են, որ զոհերի թիվը զգալիորեն աճել է, բայց ինտերնետի անջատման պատճառով դժվար է ստուգել այս տեղեկատվությունը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG