Մատչելիության հղումներ

Իրանում բողոքի ցույցերի ընթացքում բախումների զոհերի թիվը տարբեր աղբյուրներով հասնում է 3300-ից 5000-ի


ԱՄՆ-ում գործող HRANA անկախ մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ Իրանում ցույցերի ընթացքում բախումների զոհերի թիվը հասել է 3308-ի։

Այս մահացածներից 3097-ը ցուցարարներ են, որոնցից 166-ը՝ զինվորականներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Ավելի քան 2100 մարդ ծանր վիրավորվել է։ HRANA-ն նաև հաղորդում է, որ բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 24000 մարդ։

Նորվեգիայում գործող «Իրանի մարդու իրավունքներ» կազմակերպությունը հաստատել է առնվազն 3428 ցուցարարների մահը։

Միևնույն ժամանակ, անանուն իրանցի պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 5000 մարդ, այդ թվում՝ գրեթե 500 անվտանգության ուժերի աշխատակից։ Պաշտոնյան պնդում է, որ զոհերի թիվը կարող է փոխվել, բայց կտրուկ չի աճի։

Բողոքի ակցիաները սկսվել էին դեկտեմբերի 28-ին ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական արժույթի հերթական կտրուկ անկումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG