Մատչելիության հղումներ

«Համաս»-ը քննադատում է պատանդների փոխանակման վերաբերյալ Իսրայելի հայտարարությունը


Գազայում պահվող պատանդներն ազատ են արձակվել «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի միջև համաձայնագրի շրջանակներում, Գազայի հատված, 22-ը փետրվարի, 2025թ.
Գազայում պահվող պատանդներն ազատ են արձակվել «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի միջև համաձայնագրի շրջանակներում, Գազայի հատված, 22-ը փետրվարի, 2025թ.

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը կիրակի օրը դատապարտել Է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը հետաձգելու Իսրայելի որոշումը: Խմբավորումը հայտարարել է, որ Իսրայելը խուսափում է Գազայում հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելուց:

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ հետաձգում է հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը, քանի դեռ «Համաս»-ը չի կատարել իր պարտականությունները:

Կիրակի վաղ առավոտյան Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Իսրայելը 620 պաղեստինցի բանտարկյալների և ձերբակալված անձանց ազատ արձակումը չի իրականացնի, մինչև «չապահովվի» պատանդների հաջորդ խմբի ազատ արձակումն առանց նվաստացուցիչ արարողությունների:

XS
SM
MD
LG