Պաղեստինյան «Համաս»-ը հայտարարել է, որ շաբաթ օրը ազատ կարձակի իսրայելցի վեց պատանդի։ Արևմուտքի կողմից ահաբեկչական կազմակերություն ճանաչված «Համաս»-ն անուններ է հրապարակել:
Ազատ արձակվողների թվում կլինեն Էլիա Քոհենը, Օմեր Շեմ Թովը, Թալ Շոհամը, Օմեր Վենեկերտը, Հիշամ ալ-Սայեդը, Ավերա Մենգիստոյը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել է, որ «Համաս»-ը խախտել է հրադադարը՝ չվերադարձնելով Շիրի Բիբասի մարմինը։
Ծայրահեղական կազմակերպությունը երեկ վերադարձրել է նորածին Կֆիր Բիբասի և նրա չորսամյա եղբայր Արիելի դիերը, մինչդեռ երրորդ մարմինը, որը ենթադրաբար պատկանում էր նրանց մորը՝ Շիրիին, չի նույնականացվել: